
Այսօր մեկնարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ինդոնեզիայի Բալի կղզում մեկնարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը: Այն տևելու է 3 օր, որոնց ընթացքում տնտեսական քննարկումներ են ծավալվելու այն երկրների միջև, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 57 տոկոսը:
Առաջին օրվա ընթացքում ներկայացվելու են Ինդոնեզիայի, Հնդկաստանի ու Չինաստանի տնտեսական պոտենցիալը: Իրական քննարկումները սկսվելու են միայն վաղը: Գագաթաժողովին ընդհանուր առմամբ մասնակցելու է ավելի քան 1000 պատվիրակ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը պլանավորված է հոկտեմբերի 7-ի երեկոյան: