
ՀՀ բնակչությունը «ՀայՌուսգազարդ»-ին պարտք է ավելի քան 10 միլիարդ դրամ

2012թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91.8%-ը, գյուղական բնակավայրերի` 56.9%-ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները: 1997թ. սեպտեմբերից մինչև 2013թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 638 551 բնակարան և բնակելի տուն: Բնակչությանը տրված բնական գազի 75.4%-ը բաժին է ընկել քաղաքային, 24.6%-ը` գյուղական բնակչությանը:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության, 2012թ. հանրապետություն մուտք է գործել 6 806.3 տ հեղուկ գազ: Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեղեկատվության, 2012թ. գազամատակարարման բաժանորդային համակարգում ընդգրկվածներին տրվել է 280.5 տոննա հեղուկ գազ:
Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20 մլրդ 213.8 մլն դրամ, որից բնակչությունից` 10 մլրդ 606.5 մլն դրամ: