
Տիմոշենկոն ընդունել է Գերմանիայում բուժում ստանալու առաջարկը

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին և Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Պէտ Կոքսը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին են փոխանցել Գերմանիայում բուժում ստանալու մասին առաջարկը:
Նշվում է, որ Տիմոշենկոն ընդունել է այդ առաջարկը: Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկն վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:
Տիմոշենկոն վստահեցրել է, որ չի խնդրելու քաղաքական ապաստան: Վլասենկոյի խոսքերով՝ Կոքսն ու Կվասնևսկին Ուկրաինայի նախագահ Վիկտորի Յանուկովիչին են փոխանցել Տիմոշենկոյին ներելու խնդրանք:
Տիմոշենկոն բանտում է հայտնվել Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելիս իր ծառայողական լիազորությունները գերազանցելու համար: