Բաժիններ՝

Ուկրաինան ավարտել է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավոր հետևանքների տնտեսական վերլուծությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ավարտել է Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավոր հետևանքների տնտեսական վերլուծությունը:

Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, ով հանդիպել է Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելության անդամներ Ալեքսանդր Կվասնևսկու ու Պէտ Կոքսի հետ: Ազարովը եվրապատգամավորներին հայտնել է, որ վիլնյուսյան գագաթաժողովին նախապատրաստվելն ընթանում է պլանի համաձայն:

Ուկրաինան պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, որի մասն է հանդիսանում Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին դրույթը: Միևնույն ժամանակ Ուկրաինային հրավիրում են Մաքսային միություն, սակայն Կիևը հայտարարել է, որ պատրաստ չէ Մաքսային միությանը լիիրավ անդամակցելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031