Լարափակոցների անցկացումից հետո Հարավային Օսիայի սահմանին կտրուկ նվազել է միջադեպերի քանակը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի հետ սահմանին լարափակոցների անցկացումից հետո երկու կողմերի տեղաբնակներից կողմից կրճատվել է ոչ միտումնավոր խախտումների քանակը:

Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը: Վերջինս ընդգծել է, որ լարափակոցների անցկացումն առաջին հերթին միտված է սահմանային միջադեպերի քանակի կրճատմանը, ինչն էլ մշտապես լարվածություն է առաջացնում սահմանին:

ՌԴ ԱԳՆ-ը հավելել է, որ լարափակոցների անցկացումից հետո կտրուկ նվազել է նման միջադեպերի քանակը, ինչը հաստատվել է նաև Վրաստանում ԵՄ-ի Մոնիթորինգային առաքելության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031