
Դուբայի կենտրոնում կառուցվելու է ջրանցք՝ կապված զբոսաշրջության զարգացման հետ

Arabian Business պորտալի փոխանցմամբ՝ Դուբայի կենտրոնում կառուցելու են ջրանցք: Նախագիծը գնահատվում է 545 միլիոն դոլար, այն ավարտվելու է 2017 թվականին: Ակնկալվում է, որ նոր տեսարժան վայրը տարեկան կբերի մինչև 22 միլիոն զբոսաշրջիկ:
Դուբայը պատրաստվում է 545 միլիոն դոլար ներդնել քաղաքի կենտրոնով անցնելիք այդ ջրանցքի վրա, որի երկարությունը կազմելու է երեք կիլոմետր: Այն իր ուղին ավարտելու է Պարսից ծոցում:
Ջրանցքի նախագծային տարածքը կազմում է ավելի քան 80.000 քառակուսի մետր՝ ներառյալ շոփինգի ու զվարճությունների նոր կենտրոնները, որոնք միմյանց հետ կապված են լինելու բացառիկ կամրջով, ինչպես նաև 450 ռեստորաններ:
Վերջին շրջանում Դուբայը շարունակում է զարմացնել նորանոր մասշտաբային նախագծերով: