Բաժիններ՝

Եգիպտոսում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել է 140 մարդ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Եգիպտոսում բախումներ են տեղի ունեցել իրավապահ ուժերի և պաշտոնանկ արված նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների միջև:

Բախումների հետևանքով զոհվել է առնվազն 4 և վիրավորվել է 4 մարդ: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Սեյիդ Շաֆիկը: Նշվում է, որ հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում նշում են զինված ուժերի տոնը:

Իսլամական ցուցարարները պլանավորել էին մինչ այդ գրավել Եգիպտոսի համար նշանակալից մի շարք հրապարակներ, այդ թվում նաև Կահիրեի «Թահրիր» հրապարակը:
Սակայն իրավապահները փակել են երթի մասնակիցների ճանապարհը, ինչն էլ հանգեցրել է բախումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031