
Լեհ Կաչինսկու ինքնաթիռի կործանումից հետո լեհական հետախուզությունը գաղտնի համաձայնագիր է կնքել ՌԴ ԱԴԾ-ի հետ

Լեհական Rzeczpospolita թերթի փոխանցմամբ՝ Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի կործանումից հետո Լեհաստանի ռազմական հակահետախուզության ծառայությունը համագործակցության մասին գաղտնի համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հետ:
Այդ պայմանագիրը ФСБ-ին ընձեռել է Լեհաստանում գործողությունների բավական լայն ազատություն: Դա տագնապ է հարուցել կառավարական ամենաբարձր մակարդակով և խորհրդարանի հետախուզական հանձնաժողովում:
Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռը Սմոլենսկի մոտ կործանվել է 2010 թվականի ապրիլի 10-ի առավոտյան: Դրա հետևանքով զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր 96 ուղևորները: Նրանցից 88-ը ուղևորներ էին, այդ թվում նաև նախագահ Լեհ Կաչինսկին, և 8 հոգանոց անձնակազմը: