
Ռուսաստանը հոկտեմբերի 7-ից պաշտոնապես սահմանափակումներ է մտցնելու Լիտվայից կաթնամթերքի մատակարարման վրա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրվանից Ռուսաստանը պաշտոնապես սահմանափակումներ է մտցնելու Լիտվայից կաթնամթերքի մատակարարման վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար, գլխավոր պետական սանիտար բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
Վերջինիս խոսքերով՝ ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 7-ին կսկսվի ռուսական շուկա Լիտվայից կաթնամթերքի մի շարք տեսակների ներկրման սահմանափակումը: Լիտվական կողմը հայտարարել է, որ ռուսական կողմից պաշտոնական որևէ հայտարարություն չեն ստացել, թե լիտվական կաթնամթերքի մեջ օգոստոսին հայտնաբերվել է տետրացիկլին: