Կարլ Բիլդտը յուրովի պատասխան է տվել Սերգեյ Լավրովին` կապված Ուկրաինայի դեպքերի հետ
Грузия Online-ի փոխանցմամբ` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հեգնական պատասխան է տվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ըստ որի` Ուկրաինայի հարավ-արևելքում գործող անջատողականները պարզապես խաղաղ բնակիչներ են, որոնք կազմել են «ինքնապաշտպանական» ջոկատներ:
Անդրադառնալով Սլավյանսկում տարվող հակաահաբեկչական գործողության ժամանակ ուկրաինական մարտական ուղղաթիռների կործանմանը` Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես կարծում եմ, որ մի շարք տարեց կանայք տեղի մթերային խանութից գնել են ձեռքի հակատանկային նռնականետի հրթիռներ»: