
Թուրքիան պատրաստ է աջակցել համաշխարհային շուկայում իրաքյան նավթի վաճառքին. Թաներ Յըլդըզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել համաշխարհային շուկայում իրաքյան նավթի վաճառքին:
Յըլդըզի խոսքերով` վերսկսվել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից նավթի մատակարարումները Թուրքիա. «Մատակարարման օրական ծավալը հավասար է 100.000 բարելի:
Նավթը պատկանում է Իրաքին, իսկ Թուրքիան միայն նպաստում է վաճառքի գործընթացին: Վաճառքից ստացված եկամուտները դրականորեն կազդեն տարածաշրջանի կայունության ու բարեկեցության վրա»:
Ավելի վաղ Յըլդըզը հայտարարել էր, որ Իրաքի հյուսիսից Թուրքիա նավթի մատակարարման համար կառուցվելու են նոր նավթամուղ ու տերմինալ: