Իրաքի վարչապետը վաղաժամ հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու մասին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է երկու օր առաջ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր բլոկի հաղթանակի մասին՝ թեև ընտրությունների նախնական արդյունքները դեռ չեն հրապարակվել:
Մալիքին ընդգծել է, որ համայն աշխարհին զարմացրել է ընտրություններին մարդկանց մասնակցության բարձր ցուցանիշը (60 տոկոս), ինչը վկայում է իր հայրենակիցների քաջության մասին:
Մալիքին անհրաժեշտ է համարել ընդդիմության հետ համատեղ աշխատելը և ընդդիմադիր ուժերին կոչ է արել բացել նոր էջ, միասին հիմնել նոր կառավարություն և լուծել բոլոր հարցերը:
Ընտրություններից առաջ Մալիքին վստահություն է հայտնել, որ դրանց արդյունքներով հաղթելու է իր բլոկը: