Բաժիններ՝

Պուտինը տանում է դեպի առանց կանոնների աշխարհ. Ֆյուլե

Грузия Online-ի փոխանցմամբ` ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ եթե նախկինում գոյություն ուներ երկբևեռ աշխարհ, փոխադարձ զսպում և «երկաթե վարագույր», ապա այժմ աշխարհը դարձել է բազմաբևեռ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներդնում է «անբևեռ աշխարհ», ուր միակ կանոնն այն է, որ կանոններ պարզապես չկան:

Ֆյուլեի կարծիքով` դա սարսափելի է. «Ռուսաստանն ի սկզբանե կարծել է, որ Ժնևի համաձայնագիրն առնչվում է միայն Ուկրաինայի իշխանություններին: Ռուսաստանը պատասխանատու է ժնևյան հայտարարության ի կատար ածման համար:

Արևմուտքը սխալ է գործել, երբ լուրջ չի ընկալել մի քանի տարի առաջ Պուտինի արած այն ուղերձը, որ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն է: Մեր մի կեսը ծիծաղեց դրա, իսկ մյուս կեսը չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը:

2008 թվականին ես ներկա եմ գտնվել Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովին, երբ Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինան արհեստական պետություն է:

Այն ժամանակ մեր մի կեսը վերստին ծիծաղեց, իսկ մյուս կեսը չհասկացավ: Այժմ մենք հասկանում ենք: Մենք այլևս չենք ծիծաղում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս