Բաժիններ՝

Թուրքիայում հայտնի է դարձել նախագահի առաջին թեկնածուի անունը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Իզմիրի նահանգում «Դեմոկրատական ձախ» կուսակցության (DSP) նախագահ Սելչուք Քարաքյուլչեն հայտնել է DSP-ի նախագահական թեկնածուի անունը: Մարտի 30-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում Քարաքյուլչեն հանդիսացել է Իզմիրի քաղաքապետի պաշտոնում DSP-ի թեկնածուն:

Ընտրություններից հետո նա վերանշանակվել է Իզմիրի նահանգում DSP-ի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում: Քարաքյուլչեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի թենածու դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 20 պատգամավորի աջակցություն (ստորագրություն), և որ դա հաջողելու դեպքում DSP-ի նախագահ Մասում Թյուրքերը կդառնա կուսակցությունից նախագահի թեկնածու:

Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա օգոստոսի 10-ին, հնարավոր երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս