Իրանը մտահոգ է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. ԱԳՆ
                                    Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանը մտահոգ է Ուկրաինայում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ է անում գտնել բոլոր հարցերի կարգավորման խաղաղ ուղին:
Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը: Նրա խոսքերով` Ուկրաինայում բախումների շարունակվելը միայն խորացնում է իրավիճակը.
«Տվյալ հակամարտությունը հակասում է ուկրաինական ժողովրդի և երկրի ազգային շահերին: Իրանը ցանկանում է, որ ողջ տարածաշրջանում տիրի խաղաղություն»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    