Բաժիններ՝

Բան Կի Մունը հրաժարվել է Բաշար Ասադի հետ ուղիղ շփումից

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ուղիղ շփումից՝ պատճառաբանելով, որ նա չի կատարել տված խոստումները.

«Ես այդ (Սիրիայի) ճգնաժամի ընթացքում քանիցս խոսել եմ նրա (Բաշար Ասադի) հետ, նա չի կատարել իր խոստումները, և ես կարծեցի, որ այդ շփումն օգտակար չէ ինձ համար, չկա դրա անհրաժեշտության կարիքը: Ես հիմնականում հենվում եմ իմ հատուկ ներկայացուցչի (Լախդար Բրահիմի) վրա:

Ես լիովին վստահում եմ Բրահիմիին, նա ունի մեծ փորձ, նրան հարգում են տարածաշրջանի երկրներում (Մերձավոր Արևելք): Ինչպես մենք տեսնում ենք, նա մեծ ծավալի աշխատանք է կատարել: Հետևաբար կոռեկտ չի լինի քննարկել նրա ապագան, նա կշարունակի աշխատել հատուկ ներկայացուցչի պաշտոնում»:

2011 թվականի մարտից ընթացող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 150.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս