
ԵՄ-ը մտադիր է ավելի քան 100 դիտորդ ուղարկել Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է ավելի քան 100 դիտորդ ուղարկել մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը. «Ես կարծում եմ, որ ԵՄ-ից կլինի ավելի քան 100 դիտորդ»:
Ուկրաինայում նախագահի պաշտոնի համար պայքարելու է 21 թեկնածու: