Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանն ընդունել է հակախտրական օրինագծերի փաթեթ

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանը երեկ ընդունել է հակախտրական օրենսդրություն: Օրինագծերի փաթեթի օգտին քվեարկել է 104 պատգամավոր, դեմ է քվեարկել 1 պատգամավոր:

Վրաց հոգևորականները պահանջել էին, որ օրինագծերից դուրս բերվեն «սեռական կողմնորոշում» և «գենդերային նույնականություն» տերմինները, սակայն այդ պահանջը չի բավարարվել: Պատրիարքարանը շարունակել է բողոքել: «Ամեն տիպի խտրականության արմատախիլ անելու մասին» օրենքն արգելելու է ամեն տիպի խտրականությունները:

Մասնավորապես, օրենքի նպատակը մարդկանց իրավահավասարության սկզբունքի պահպանումն է` առանց նրանց ռասայական, մաշկի գույնի, սեռի, քաղաքացիության, հավատի, ընտանեկան դրության, սեռական կողմնորոշման, գենդերային նույնականության, քաղաքական հայացքների և այլնի պատկանելությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031