Բաժիններ՝

2014 թվականը Վրաստանի պատմության մեջ կլինի լավագույն տարին. Մայա Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արտաքին քաղաքականության հարցերում ընդհանրապես որևէ հիմք չկա քննադատության համար:

Փանջիկիձեն նման կերպ է մեկնաբանել Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախկին քարտուղար Գիգա Բոկերիայի այն հայտարարությանը, որ Վրաստանի կառավարությունը վարում է արտաքին թույլ քաղաքականություն, իսկ երկրում ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի տարրեր տեղակայելու մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առաջարկն ուշացած է:

Փանջիկիձեն իր անհամաձայնությունն է հայտնել այդ ամենին. «Արտաքին հարցերում ընդհանրապես գոյություն չունի քննադատության համար հիմք: Այդ մասին են վկայում մեր ունցած հաջողությունները. ՆԱՏՕ-ի հետ մերձեցում, շատ շուտով՝ մոտ երկու ամիս անց, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում, արտերկրից Վրաստան և հակառակ ուղղությամբ իշխանական ներկայացուցիչների շատ ինտենսիվ այցերի իրականացում:

Այդ հանդիպումներում քննարկվել են բոլոր կարևոր թեմաները: Մենք վայելում ենք ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի լիակատար աջակցությունը: Ես վստահ եմ, որ այս տարին կլինի Վրաստանի պատմության ընթացքում արտաքին քաղաքական ոլորտի ամենահաջող տարին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս