Բաժիններ՝

Ռուսաստանը Կիևից պահանջել է անհապաղ կասեցնել Սլավյանսկում իրականացվող հատուկ գործողությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է կասեցնել Սլավյանսկում իրականացվող հատուկ գործողությունը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում.

«Արևմուտքից վճռականորեն պահանջում ենք հրաժարվել Ուկրաինայի հանդեպ կործանիչ քաղաքականությունից, իսկ նրանցից, ովքեր իրենց իշխանություն են հայտարարել Կիևում, պահանջում ենք պատժիչ գործողության և սեփական ժողովրդի դեմ յուրաքանչյուր բռնության անհապաղ դադարեցում, քաղբանտարկյալների ազատում, լրագրողների գործունեության լիակատար ազատության ապահովում:

Դա հնարավորություն կտա սկսել իրավիճակի ապաէսկալացման իրական գործընթաց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031