Բաժիններ՝

Օբաման իրատեսական չի համարում ռուսական գազից հրաժարվելու Եվրոպայի պլանները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հանդիպել է երկրում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ԵՄ-ի հետ պատրաստվող առևտրային պայմանագրի ստորագրումն օգտագործել Եվրոպային գազի մատակարարումներն ընդլայնելու համար.

«Մենք հաստատեցինք մեր ամուր հավատարմությունն Անդրատլանտյան առևտրա-ներդրումային գործընկերության կնքմանը, որը կարևոր է աշխատատեղերի ու տնտեսական աճ խթանելու համար ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում:

Մենք քննարկել ենք էներգետիկ անվտանգության հարցը` ներառյալ նրա կարևորությունը, որ Եվրոպան դիվերսիֆիկացնի օգտագործած էներգիայի աղբյուրները»: Օբաման իրատեսական չի համարում ռուսական գազից հրաժարվելու Եվրոպայի պլանները:

Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը շուտով կմեծացնի գազի մատակարարումները գործընկերներին, այդ թվում նաև Եվրոպայի երկրներին, ինչը նրանց հնարավորություն կտա կրճատել ռուսական գազից առկա կախվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս