
ԵՄ-ը, ՌԴ-ն ու Ուկրաինան Վարշավայում չեն կարողացել պայմանավորվածության գալ գազային խնդիրների շուրջ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը, Ուկրաինան ու Ռուսաստանը Վարշավայում անցկացրած եռակողմ հանդիպման ընթացքում չի կարողացել պայմանավորվածության գալ գազային հարցերի շուրջ:
Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը: Նրա խոսքերով՝ մայիսին ակնկալվում է բանակցությունների ևս երկու փուլ. «Մենք պլանավորում ենք հավելյալ երկու եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի կեսին ու վերջին»:
Օթթինգերը կարևորել է մինչև ձմեռային ամիսները գազային խնդիրները լուծելը: