«Որևէ մեկը չի ասում, թե բյուջեն շատ լավ: Բյուջեն էն է, ինչ որ կա, այլ բան է, որ, ասենք, բաշխումը լավ չեն կատարել»,- հավելեց Գ. Սահակյանը՝ կոչ անելով իր գործընկերներին կողմ քվերակել բյուջեի նախագծին:
«… այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո’չ միասնական ծրագրի, ո’չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն»:
Աղանդի կարկառուն քարոզիչները Հայաստանում չինացիներ են, ովքեր, ըստ երևույթին լավ պատրաստված են եկել Հայաստան, քանզի հոգևորսությամբ են զբաղվում մաքուր հայերենով:
Ավտովթարի օրը Զորիկ Պետրոսյանը, ով Գյումրիի բնակիչ է, Սամվել Բալասանյանի շքախմբի հետ գնացել էր Ախալքալակ՝ մասնակցելու Սամվել Բալասանյանի ծանոթներից մեկի հուղարկավորությանը:
Քրիս Համֆրիսը մեղադրում է Քիմ Քարդաշյանին իրեն խաբելու, դավաճանելու և օգտագործելու մեջ:
«Այս ամենը տեղավորվում է «Հանրապետություն» կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարության հիմքերում և «Հանրապետություն» կուսակցությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններ տալ ՀԱԿ-ի այս գործունեությանը»:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը անթույլատրելի է համարում գյուղի համար անհրաժեշտ օբյեկտի 400 ք.մ. տարածքի՝ Հայկազ Քոչինյանի կողմից անվճար սեփականաշնորհվելը:
«Շրջակա միջավայրը և անվտանգությունը» նախաձեռնության միջոցով ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել տարբեր շահագրգիռ կողմերին` այս ոլորտում իրենց գործունեությունը բարելավելու համար միասնական հարթակի ստեղծմանը:
«Սա հերթական անգամ ապացուցում է, որ բյուջեն մենաշնորհված է կառավարության կողմից և պառլամենտի մասնակցությունը, չասենք ձևական, առնվազն լեգտիմացնում կամ դրոշմում է կառավարության այս կամայական վարքագիծը»:
Դատարկաբանություն է հանձնաժողովի ստեղծման հետաձգումը համարել ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության դրսևորում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետաձգմանը:
Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Գագիկ Ծառուկյանը` լինելով հզոր կուսակցության հզոր առաջնորդ, վայելելով, ինչպես իր կուսակիցներն են ասում, երկրում ամենամեծ ժողովրդավարությունը, ըստ ամենայնի, զրկված է սեփական գործողություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու մանդատից:
«Մենք սովորաբար հետևում ենք Հայաստանում անցկացվող ընտրություններին՝ հուսալով, որ դրանք կլինեն ազատ ու արդար, ինչպես նաև՝ արդյունավետ կազմակերպված»:
Շարմազանովը հակադարձեց, որ «հիմնարար» և օրենքում ամրագրված «ամբողջությամբ» բառերի միջև կա տարբերություն:
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2013թ. պետաան բյուջեի նախագիծը, որին սկզբում ներկա էին Կառավարության բոլոր անդամները:
Ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է ՌԴ իրավաբան Սամվել Կոչոյի՝ նոյեմբերի 30-ի մամլո ասուլիսին, որտեղ նա «եզրակացություն» է տվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ։
«Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, մենք մեր զինակիցներին և հասարակությանը հրավիրում ենք մասնակցելու մեր ամենամյա հանրահավաք-երթին»,- ասել է Զուրաբյանը:
«Ընդհանրապես պատգամավորն իրավասո՞ւ է ստանալու այդ ստորագրած պաշտոնական թուղթը, թե որտեղ են մեր արտաքին պահուստները»
Արզումանյանն առաջարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից առաջին գլուխն ամբողջությամբ հանել, որով ինքն իրեն «բարոյապես բավարարված» կզգա:
Այս շքանշանը ամեն տարի, սկսած 2007 թվականից, շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների և 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների:
Քիչ առաջ ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիտողություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին: Մարուքյանի դիտարկմամբ՝ Վաչե Գաբրիելյանը խախտել է ԱԺ կանոնակարգի 84-րդ հոդվածը:
«Սա ինչ-որ չինովնիկի ձեռքի գործ է, Անժելան ոչինչ է, նա ինքնուրույն չէր կարող ինչ որ բան անել: Չինովնիկ է սարքել այս ամենը, որ խայտառակ չլինի: Գուցե նկարներում հենց այդ չինովնիկն է»:
Ըստ իրավապահների տվյալների, զինյալները բնակավայրերի փողոցներով ցուցադրաբար տարել են կախարդության մեջ մեղադրված մի մարդու կտրված գլուխ:
Հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ ՀԱԿ-ը պետք է հանդես գա սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ, որ Դուք ինձ տեղեկացրեցիք այդ մասին»:
«Կարծում եմ, որ հանձնաժողովի ստեղծումը հետաձգելը նպատակահարմար չէր: Մարտի 1-ը 2008 թվականից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար առաջին գերխնդիր էր: Դա բացահայտելով`շատ հարցերի պատասխան կտրվեր, իսկ հանձնաժողովի ստեղծման հետաձգումը շատ հարցեր է առաջացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Հիմար վիճակ, որից դուրս գալն, այս անգամ, հեշտ չի լինի…ամո՛թ»:
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում թվարկել է այն նպատակները, որոնց համար Գագիկ Ծառուկյանը մեկնել է Բրյուսել:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հարցապնդումով դիմել էր ՀՀ կառավարություն, որում ընդգծել էր, թե մենաշնորհային տնտեսությունը, որը հովանավորվում է ՀՀ իշխանությունների կողմից, խոչընդոտում է երկրի զարգացմանը: Սակայն, ըստ նրա՝ կառավարության պատասխանը չի բավարարել իրենց, ուստի ՀԱԿ-ը մշակել է հակամենաշնորհային փաթեթ, որը վաղը դնելու է ԱԺ քվեարկությանը:
Հասկանում եմ, գիտության մեջ ներդրումներ կատարելը շատ ռիսկային գործ է, սակայն գիտակցում եմ նաև, որ Հայաստանը միայն այդ ճանապարհով կարող է զարգանալ:
Որևէ ակտիվ պայքար ՀԱԿ-ը վաղուց չի ծավալում: Խոստացան ամեն ինչ անել արտահերթ ընտրությունների հասնելու համար ու, ըստ էության, ոչինչ չարեցին: Հետո ասացին, որ շարունակելու են փողոցային պայքարը` դրան ի սպաս դնելով խորհրդարանի ամբիոնը և պատգամավորական մանդատները, բայց գործում են միանգամայն այլ ոճով: Եվ, բնականաբար, այդ ոճի գործունեությունը հազիվ թե ինչ-որ բանով սպառնա իշխող քրեաօլիգարխիկ ռեժիմին:
Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր թիմին վերջին ամիսներին համոզում էր, թե Մոսկվան վերջին պահին ստիպելու է Ծառուկյանին նման որոշում կայացնել, այժմ հայտնվել է անելանելի վիճակում, և հնարավոր է` որոշել է վրեժ լուծել Ծառուկյանից ու ԲՀԿ-ից: Հնարավոր է նաև, որ ՀԱԿ-ում հաշվել են, որ, եթե իրենք պետք է հանդես չգան սեփական թեկնածուով և բավարարվեն կցորդի կարգավիճակով, ապա ավելի շահավետ և արժանապատիվ է լինել ՀՀԿ, քան ԲՀԿ կցորդը: Այս հարցում հատուկ կարծիք կարող է ունենալ միայն Լևոն Զուրաբյանը, բայց նա էլ` տեսնելով, որ հայտնվել է բացարձակ միայնության մեջ, որոշել է առանձնապես աչքի չընկնել: