
Բրազիլիայում անցկացվել է աշխարհի խոշորագույն գեյ-շքերթը

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենաբազմամարդ գեյ-շքերթը: Մայիսի 4-ին քաղաքի փողոցներ են դուրս եկել սեռական փոքրամասնությունների մի քանի հարյուր հազար ներկայացուցիչներ ու նրանց աջակիցներ:
Նրանք անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ կրելով տոնական զգեստներ, կեղծամներ: Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հանդես են եկել այն օրենքի ընդունման օգտին, որն արգելում է խտրականությունը՝ ելնելով սեռական կողմնորոշումից: Նրանք կարծում են, որ դա կնվազեցնի իրենց նկատմամբ բռնությունները:
2013 թվականի մայիսին Բրազիլիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները: Վերջին 18 տարում Սան Պաուլուում զանգվածային գեյ-շքերթներ անցկացվում են ամեն տարի: