
Ուկրաինայի Գերագույն ռադայի դռնփակ նիստից հեռացրել են կոմունիստներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերագույն ռադայի պատգամավորներն այսօր դռնփակ նիստի ժամանակ քվեարկել են նիստերի դահլիճից կոմունիստների խմբակցության անդամներին վտարելու օգտին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը.
«Կանոնակարգին համապատասխան՝ դահլիճից հեռացվել է կոմկուսի խմբակցությունը: Դրա համար պատճառ են հանդիսացել Սիմոնենկոյի անջատողական հայտարարությունները»:
Նշվում է, որ Գերագույն ռադան այսօր անցկացնում է լիագումար նիստ, որում պատգամավորները լսելու են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում նաև հակաահաբեկչական գործողության անցկացման վերաբերյալ ուժային կառույցների ղեկավարներին: