
Սերգեյ Նարիշկինն Ուկրաինայի դեպքերը որակել է որպես «ցեղասպանություն»

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Բելգրադում Բալկանյան ֆորումի ժամանակ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես երկու ժողովուրդների «ցեղասպանություն».
«Մենք գործ ունենք թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի ժողովուրդների դեմ իրական ցեղասպանության հետ: Գլխավոր խնդիրն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ համայն աշխարհից թաքցվում է Ուկրաինայի իրադարձությունների մասին սարսափելի ճշմարտությունը: Բոլոր ցնցված են արմատականների ձեռքով Օդեսայի բնակիչների զոհվելու կապակցությամբ»:
Մայիսի 2-ին Օդեսայում Ուկրաինայի միասնության կողմնակիցների ու նրանց հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 42 մարդ, տուժել է 214 մարդ: Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ զոհվել է 46 մարդ, իսկ որոշակի տվյալներով զոհվել է 116 մարդ: Եվս 48 մարդ համարվում է անհետ կորած: