
Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատարին թույլատրվել է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան գլխավոր դատախազի պաշտոնակատարին թույլատրել է նախաձեռնել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկում: Խորհրդարանի դռնփակ նիստում այդ որոշման օգտին քվեարկել է 227 պատգամավոր:
Այս մասին Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը: Նա մանրամասնել է, որ մինչ այդ այդպիսի իրավունք ուներ միայն գլխավոր դատախազը և ոչ թե նրա պաշտոնակատարը:
Պատգամավորը հավելել է, որ եթե գլխավոր դատախազի պաշտոնակատարը շտապողականություն ցուցաբերի, ապա Ցարևին կարող են անձեռնմխելիությունից զրկել այսօր: