Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագիրը կարող է պատրաստ լինել մայիսի 16-ին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև համապարփակ համաձայնագրի առանձին տարրերը կարող են համաձայնեցվել Վիեննայում կայանալիք առաջիկա բանակցային փուլում, ինչը կլինի լավ արդյունք:

Ռյաբկովը հիշեցրել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն, Իրանի ու «Վեցյակի» միջև համապարփակ համաձայնագիրը պետք է ստորագրվի հուլիսի 20-ին, սակայն համաձայնագրի տեքստը կարող է պատրաստ լինել արդեն մայիսին: Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային չորրորդ փուլն անցկացվելու է մայիսի 13-16-ին:

Ռյաբկովն ընդգծել է, որ մինչև հուլիս մնացել է քիչ ժամանակ, և իրենք պետք է դեռ համաձայնեցնեն 3-4 առանցքային հարց, որպեսզի կարողանան տեղավորվել սեղմ գրաֆիկի մեջ: Ռյաբկովն ամերիկյան կողմի տրամադրվությունը գնահատել է դրական:

Տեսանյութեր

Լրահոս