Բաժիններ՝

ԱՄՆ-ը երկարաձգել է Ջիբութիի ռազմաբազայի վարձակալման համաձայնագրի ժամկետը

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանություններն իրենց զորքերի համար երկարաձգել են Ջիբութիի ռազմավարական կարևոր բազայի վարձակալության երկարաժամկետ համաձայնագիրը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով դրանից առաջ Սպիտակ տանը հանդիպել է Ջիբութիի նախագահ Օմար Գելլեհի հետ:

Օբաման հայտարարել է, որ Քեմթ Լեմոնիեի բազան չափազանց կարևոր է Աֆրիկյան եղջյուրի շրջանում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում իրենց գործողությունների համար: Գելեհն իր հերթին հայտարարել է, որ ձեռք բերված համաձայնագիրը կնպաստի մոլորակի այդ հատվածում ահաբեկչության և մարդավաճառության դեմ պայքարում ռազմավարական համագործակցության զարգացմանը:

Քեմփ Լեմոնիեի բազան ժամանակին ստեղծվել է ֆրանսիական Օտար լեգիոնի կողմից: Պենտագոնն իր զորքերն այնտեղ տեղակայել է 2002 թվականին՝ Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանի ահաբեկիչների դեմ պայքարի համար: Այնտեղ տեղակայված է մոտ 4000 զինծառայող, որոնց տրամադրության տակ կան անօդաչու թռչող սարքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031