
Վաղը Վրաստան կժամանի Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-8-ին Վրաստան է ժամանելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Այս մասին երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան:
Նրա խոսքերով՝ Հեյգը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և կառավարության այլ անդամների հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման, տարածաշրջանային անվտանգության, օկուպացված տարածքների ու երկկողմ հարաբերությունների հարցը:
Ջալագանիան ընդգծել է, որ տվյալ այցը դիտարկվում է որպես Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ձգտումների ու Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ամուր աջակցություն: