
Ռուսաստանի Սևծովյան նավատորմն այս տարի կհամալրվի նոր սերնդի սուզանավերով ու վերջրյա ռազմանավերով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը 2014 թվականին կհամալրվի նոր սերնդի սուզանավերով ու վերջրյա ռազմանավերով: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքերով՝ Սևծովյան նավատորմը մշտապես ստացել է անհրաժեշտ ուժեր, սակայն Ռուսաստանի կազմում Ղրիմի հայտնվելուց հետո առաջացել է նավատորմի զարգացման ծրագրում ուղղումներ կատարելու անհրաժեշտություն:
Շոյգուն մանրամասնել է, որ Սևծովյան նավատորմի բազավորման կետերում ստեղծվելու են ՀՕՊ-ի ու ծովային հետևակայինների նոր զորամասեր: Շոյգուի խոսքերով՝ մինչև 2020 թվականը Սևծովյան նավատորմի զարգացմանը կհատկացվի 86.7 միլիարդ ռուբլի: