Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ռուսաստանի ռազմական կտրուկ ակտիվացում է նկատել ԱԽՏ-ի օդային տիրույթում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ռուսական միջամտությունն ուղեկցվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) օդային տիրույթում ռազմական ակտիվության զգալի մեծացմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի խաղաղօվկիանոսյան ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հերբերտ Կարլայլը:

Նրա խոսքերով՝ Մոսկվան դրանով իսկ ի ցույց է դնում իր ռազմական հզորությունը և հավաքում է հետախուզական տվյալներ: Գեներալի խոսքերով՝ ռուսական ինքնաթիռները մոտեցել են Կալիֆոռնիայի ու խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու ծովափին, որը պատկանում է ԱՄՆ-ին:

Կարլայլը հավելել է, որ Ռուսաստանը կտրականապես մեծացրել է ճապոնական կղզիների ու Կորեայի շուրջ պարեկությունը, ինչպես նաև մեծացրել է իր ակտիվությունը ծովում.

«Անկասկած է, որ Ղրիմի ու Ուկրաինայի իրադարձությունները մարտահրավեր են հանդիսանում մեզ համար, ընդ որում՝ ոչ միայն Եվրոպայում, այլև՝ ԱԽՏ-ում: ԱԽՏ-ում ռուսական ակտիվության ուժեղացումը զգալի է, և մենք դա մեծապես կապում ենք Ուկրաինայի դեպքերի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս