
ԿԺԴՀ-ի բնակիչներն օրական ստանում են միայն 420 գրամ սնունդ. մամուլ

«Ազատ Ասիա» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի բնակիչները վերջին ամիսներին օրական ստացել են ընդամենը 420 գրամ սնունդ՝ խոստացված 600 գրամի փոխարեն: Այս մասին հայտարարել է Փհենյանում ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի ստորաբաժանման ներկայացուցիչը:
Ռադիոկայանի աղբյուրի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի բնակչի սննդի օրաբաժինն այս տարվա հունվարին կազմել է 400 գրամ, փետրվարին՝ 402 գրամ, ինչից հետո այն աճել է՝ մարտին ու ապրիլին կազմելով մինչև 420 գրամ:
Ապրիլին միջազգային հումանիտար օգնության շրջանակներում ԿԺԴՀ է հասցվել 2405 տոննա սննդմաթերք: Մարտին այն եղել է կրկնակի պակաս: Ընդ որում, 2013 թվականի նույն ամիսներին հումանիտար օգնության ծավալը կազմել է մոտ 4000 տոննա: