
Ադրբեջանում տևական ժամկետներով ազատազրկել են NIDA շարժման ակտիվիստներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանն այսօր կայացրել է NIDA շարժման ակտիվիստների նկատմամբ դատավճիռը:
Դատարանը NIDA-ի երեք ակտիվիստի դատապարտել է մինչև 8 տարվա, երկու ակտիվիստի՝ 7.5 տարվա, ևս երկու ակտիվիստի՝ 7 տարվա, իսկ մեկին՝ 6 տարվա ազատազրկման:
Նրանք բոլորն էլ մեղավորներ են ճանաչվել բանակում զինվորականների մահանալու դեմ որպես բողոքի նշան 2013 թվականի մարտի 10-ին անցկացված ակցիայի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Amnesty İnternational կազմակերպությունը NIDA-ի բոլոր ակտիվիստներին ճանաչել էր որպես «խղճի բանտարկյալներ»: