
Ռուսաստանում ավարտվել է Եգոր Շչերբակովի սպանության գործի քննումը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ավարտվել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի նկատմամբ քրեական գործի հետաքննումը, ով մեղադրվում է Ռուսաստանի քաղաքացի Եգոր Շչերբակովին սպանելու մեջ: Այս մասին նշված է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կայքում:
Զեյնալովը մեղադրվում է ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 2-րդ կետը (սպանություն՝ կատարված խուլիգանական նկատառումներով) խախտելու մեջ: Հետաքննության ընթացքում ամբաստանյալը չի ընդունել իր մեղքը՝ առաջ քաշելով տեղի ունեցածի մի շարք տարբերակներ՝ սկսած ինքնապաշտպանվելուց, վերջացրած նրանով, որ ինքը տվյալ պահին չի գտնվել դեպքի վայրում:
Սակայն քննիչներն ամբողջովին վերականգնել են տեղի ունեցածի պատկերը: Հետաքննությունը նաև պարզել է սպանության մանրամասները: Հայտնի է դարձել, որ դանակի հարվածներ հասցնելուց բացի, Զեյնալովն առնվազն 20 անգամ ձեռքով հարվածել է Շչերբակովին:
Բացի այդ, պարզվել է, որ Շչերբակովը, ցանկանալով վերջ դնել կոնֆլիկտին, հեռացել է Զեյնալովից, սակայն նա ձեռքն է վերցրել դանակը և վերստին հարձակվել է նրա վրա: Շչերբակովի սպանութնյունից հետո՝ 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիիշերը, զանգվածային անկարգություններ ծագեցին Արևմտյան Բիրյուլևոյում (Մոսկվա), տեղի ունեցան բախումներ, ձերբակալվեց գրեթե 400 մարդ: