Բաժիններ՝

Մայիսի 9-ին ընդառաջ «Ռուսական գարուն» հատուկ գործողությունն Ուկրաինայում կարող է թևակոխել ակտիվ փուլ

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ ռուս դիվերսանտները պլանավորել են մայիսի 9-ին (Հաղթանակի օրը) սադրանքներ իրականացնել 7 շրջանում՝ ներառյալ Կիևը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին.

«Ռուս դիվերսանտները սադրանքներ են պլանավորում մայիսի 8-9-ին: Ուկրաինան անում է ամեն հնարավոր բան՝ դա թույլ չտալու համար: Սադրանքներ պլանավորվում են ոչ միայն Ուկրաինայի արևելքում, այլև՝ Կիևում: Խոսքը գնում է Ռուսաստանի կողմից իրականացվող «Ռուսական գարուն» ծածկանվամբ հատուկ գործողության շարունակման մասին:

Այն իրենում ընդգրկում է 6 մարզ՝ Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն, Նիկոլաև, Զապորոժիե, Օդեսա: Պուտինն այդ ողջ գոտին, չգիտես ինչու, անվանել է հարավ-արևելք՝ կարծելով, որ այդ տարածքը պետք է ունենա հատուկ կարգավիճակ: Մենք այդ տարածքներում սադրանքներ ենք ակնկալում ենք ոչ միայն մայիսի 9-ին, այլև՝ դրանից առաջ»:

Սրանից առաջ՝ մայիսի 5-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ մայիսի 9-ին Կիևում և երկրի այլ շրջաններում կարող են իրականացվել դիվերսիաներ ու սադրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս