
Մոսկվան փորձելու է Ուկրաինայում հասնել իր նպատակներին՝ առանց սահմանը հատելու. Բրիդլավ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հավանական չի համարում Ուկրաինայի արևելք ռուսական զորքերի մտնելը:
Բրիդլավն Օտտավայում սպառազինության հարցերի շուրջ անցկացված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, թե այդպիսին կլինի գործողությունների հավանական ընթացքը:
Բրիդլավի խոսքերով՝ Մոսկվան փորձելու է Ուկրաինայում հասնել իր նպատակներին՝ առանց սահմանը հատելու, և ամենայն հավանականությամբ, շարունակելու է անել այն, ինչն անում է այսօր:
Բրիդլավը վստահություն է հայտնել, որ ռուսական հատուկ ստորաբաժանումները գործում են Ուկրաինայի արևելքում, սակայն դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել, թե Սլավյանսկում ով է կործանել ուկրաինական ուղղաթիռները: