Բաժիններ՝

Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի բազմավեկտոր համագործակցություն. Գյուլ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թբիլիսիում հայտարարել է, որ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի բազմավեկտոր համագործակցություն:

Գյուլը հիշեցրել է, որ երեք երկրների նախագահները Թբիլիսիում հանդիպել են 2007 թվականին՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու հիմնարկեքի արարողակարգին: Գյուլի խոսքերով՝ նախագահներից բացի, կանոնավոր շփման մեջ են երեք երկրների արտգործնախարարները:

Գյուլը հավելել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկելու են ԲԹԿ-ի, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարի և «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) հարցերը: Գյուլի խոսքերով՝ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանն իրագործել են տարածաշրջանային ու միջազգային բազում նախագծեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031