Բացի այդ, Անկարան նույն հարցի շուրջ բանակցություններ է վարում YouTube-ի տերերի հետ, որը Թուրքիայում շարունակում է մնալ արգելափակված:
Հասուն տարիքում ֆիզիկապես ակտիվ լինելը շատ կարևոր է, քանի որ դա խթանում է ոսկորների աճն ու ձևավորումը: naturalhealthcareforyou.com-ը ներկայացնում է 3 մթերք, որոնք անհրաժեշտ են առողջ ոսկորներ ունենալու համար:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վրդովվելով տղամարդու կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, իր սենյակից վերցրել է խոհանոցային դանակը, սպանելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է տղամարդու կրծքավանդակին: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա այնտեղ մահացել է:
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ վերահսկողություն իրականացնելն այստեղ սխալ է, քանի որ, եթե դպրոցի տնօրենին և ուսուցչին վստահվել է կրթությունը, պետք է թողնել, որ նրանք իրենց զգացմունքների արտահայտման ձևերը գտնեն. «Կա ծնողական համայնք, այլ մարդիկ, թող իրենք գնան ասեն՝ հավանե՞լ են միջոցառումները, թե՞ ոչ, ոչ միայն պետք չէ վերահսկել, այլ նաև չի կարելի»:
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի վերջին ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 37.5 միլիարդ դրամ, որը ընդհանուր վարկային ներդրումների 1.96%-ն է։
Իրականում ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, և դա տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից՝ հետևողականորեն ու միակողմանիորեն Հայաստանի շահերը ոտնահարելու, ու ՀՀ իշխանությունների կողմից՝ դա խոհեմաբար ընդունելու արդյունքում:
Շատերը տառապում են ծնկների ցավերից և փորձում գտնել մի միջոց, որը կօգնի ազատվել այդ խնդրից:
Ինչ վերաբերում է Հայաստանին` կասեմ, որ աստեղ այն ամենալավ երաժիշտներն են ապրում, ում ես ճանաչում եմ, նույնիսկ Մոսկվայում այդպիսիներին չեմ հանդիպել, փողային նվագախմբերը պարզապես հիասքանչ են, այստեղ խենթանալու աստիճանի լավ երաժիշտներ կան: «Կատուները», «Թայմ Ռիփորթը» («Time Report»)` դրանք խելագարվելու չափ լավն են, «Կատուներն» ընդհանրապես պայթեցրել են հիմա ամբողջ Մոսկվան:
Տուժող ճանաչված ամբաստանյալի նախկին ամուսնու մայրը ցուցմունք է տվել, որ ամբաստանյալը կրտսեր որդու ծննդյան օրը եկել է տուն: Վերջինս վիճաբանել է իր և երեխաների հետ, որի ընթացքում ոտքով երկու անգամ հարվածել է իր ձախ ազդրին և պատճառել ցավ, այնուհետև ապտակել է որդուն և ոտքով երկու անգամ հարվածել նրան:
2015 թվականի հունվար փետրվարին Հայաստանում իրականացված շինարարության ծավալը կազմել է 19 միլիարդ 671.1 միլիոն դրամ։ Ցուցանիշը մեծ չէ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գոնե մի փոքր՝ 0.8%-անոց աճ կա։
Տարվա առաջին 2 ամիսներին գրանցվել է մարդու դեմ ուղղված 653 հանցագործություն, այդ թվում՝ 13 սպանություն, 9 սպանության փորձ և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 133 դեպք։
Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի քանի հազար կանանց նպատակն էր ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչով դիմել աշխարհի մայրերին ու կանանց՝ միավորելու ջանքերը ցեղասպանությունների և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:
Եթե անընդհատ փորձում եք գտնել մի միջոց, որը կօգնի ազատվել կրունկների կոշտ և ճաքճքված մաշկից, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Օբաման զգուշացրել է, որ անմիջապես չի հաջողվի հաղթահարել ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա անվստահության մթնոլորտը:
Այս մասին Էրբիլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մասուդ Բարզանին:
Եգիպտոսը թույլ է տվել, որ իսրայելական ավիացիան անցնի իր տարածքով և հարվածի Լիբիայում գտնվող թիրախին:
Հռոմի պապը հույս է հայտնել, որ միջազգային հանրություն լռություն չի պահպանի և անտարբերություն չի ցուցաբերի այդ անընդունելի հանցանքների նկատմամբ:
Այս մասին հայտարարել է Քենիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ապակենտրոնացումը որևէ ընդհանուր բան չունի ֆեդերալացման հետ:
Սկզբնական շրջանում Թուրքիայի իշխանությունները մտադիր են եղել արգելափակել նաև Facebook սոցցանցի մուտքը:
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ՝ նշելով, որ Եղնիկներում տեղի ունեցած դիվերսիայի հետքերով գնացել են զրուցելու մասնակիցների հետ, դիտարկելու տեղանքը՝ հասկանալու համար, թե ինչպես է տեղի ոնեցել և ինչ պետք է անել, որպեսզի այլևս չկրկնվեն նման դեպքերը:
Զորավարժությունների ժամանակ մշակվելու են պաշտպանական ու զսպման մարտեր վարելու եղանակներ:
«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված այս տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների և ավտոշարասյան նկատմամբ որևէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա»:
Դեսպան Շապիրոյի համար փակ են նախագահական նստավայրի դռները:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ դեպքի օրը միայնակ դուրս է եկել եղբոր տանից և քայլել դեպի տուն, դեռևս տուն չհասած, իր կողքին կանգնել է ռուսական արտադրության ավտոմեքենա, որի ուղևորը մեքենայից կոպիտ տոնով հարցրել է՝ «ո՞վ ես, ո՞ւր ես գնում»: Ինքը հարցից զայրանալով՝ պատասխանել է հարցով. «հո մե՞նթ չես»: Ավտոմեքենայի ուղևորը դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտեցել է իրեն և ասել, թե՝ «միլիցեն ի՞նչ կապ ունի, արի տղավարի խոսենք»:
Մադուրոյի խրտվիլակն այրել են վենեսուելացի ընդդիմադիրները:
Մոտ ապագայում ԱԹՍ-երը կպայքարեն ԱԹՍ-երի դեմ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Դարդանելի միջոցառումների կապակցությամբ Թուրքիա հրավիրված համաշխարհային առաջնորդների թիվը 77-ից նվազել է մինչև 30-ի: