
Միջազգային միջնորդ դատարանն Իրանի դեմ Թուրքիայի ներկայացրած հայցի շուրջ վճիռը կհրապարակի մայիսին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Միջազգային միջնորդ դատարանն ընթացիկ տարվա մայիսին հրապարակելու է Իրանի դեմ Թուրքիայի ներկայացրած հայցի շուրջ իր վճիռը: Թուրքական հայցն առնչվում է Իրանից մատակարարվող գազ գնի նվազեցմանը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքերով՝ Անկարան հուսով է, որ Իրանը Թուրքիային կառաջարկի գազի ընդունելի նոր գներ, և որ այդ հարցը գտնվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի վաղվա իրանական այցի օրակարգում:
Թուրքիան վերոնշյալ հայցը ներկայացրել է 2012 թվականի մարտին: Ավելի վաղ Իրանը Թուրքիայից պահանջել է հետ վերցնել այդ հայցը, սակայն Թուրքիան դա համարել է անընդունելի: Թուրքիան 1000 խորանարդ մետր իրանական գազի համար վճարում է 490 դոլար, մինչդեռ ադրբեջանական գազի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 335 դոլար, իսկ ռուսական գազի դեպքում՝ 425 դոլար: