Բաժիններ՝

Կինը մեղադրվում է սեռական հարաբերություն ունենալու առաջարկի պատճառով տղամարդուն սպանելու մեջ

Դատարան է ուղարկվել Երևանի բնակչուհիներից մեկի դեմ հարուցված քրեական գործը:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վրդովված լինելով տղամարդու կողմից իրեն սեռական հարաբերություն անելու առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից:

Ըստ կնոջն առաջադրված մեղադրանքի՝ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և տեղյակ լինելով, որ կնոջ ընկերն աշխատանքի վայրում է, օգտվելով կնոջ՝ միայնակ լինելու հանգամանքից, գնացել է նրա սենյակ և սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարել, սակայն կինը մերժել է, դուրս հանել սենյակից և ներսից կողպել դուռը։ Քիչ անց տղամարդը հետ է վերադարձել և տեսնելով, որ դուռը փակ է, թակել է այն և կրկին սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարել, սակայն կինը դարձյալ մերժել է և պահանջել է հեռանալ։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վրդովվելով տղամարդու կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, իր սենյակից վերցրել է խոհանոցային դանակը, սպանելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է տղամարդու կրծքավանդակին: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա այնտեղ մահացել է:

Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեական օրենսգրքով այս արարքը պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս