
Թուրքիայի իշխանություններն ապաարգելափակել են Twitter-ը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն ապաարգելափակել են Twitter-ի մուտքն այն բանից հետո, ինչ ընկերությունն Անկարայի խնդրանքով վերացրել է Ստամբուլում սպանված դատախազ Սելիմ Քիրազի լուսանկարները:
Բացի այդ, Անկարան նույն հարցի շուրջ բանակցություններ է վարում YouTube-ի տերերի հետ, որը Թուրքիայում շարունակում է մնալ արգելափակված: Թուրքիայի իշխանությունները Google ընկերությանը, որին պատկանում է տվյալ վիդեոհոսթինգը, տվել են 4 ժամ՝ արգելված բովանդակությունը մաքրելու համար:
Եթե չկատավի այդ պայմանը, ապա թուրք օգտատերերի համար անմատչելի կլինի նաև Google ծառայությունը: Facebook ընկերությունը հայտարարել է, որ թուրքական դատարանի որոշման համապատասխան՝ սահմանափակել է որոշակի բովանդակության մուտքը: Թուրքիայում Twitter-ն ու YouTube-ն արգելափակել են երեկ: