Բաժիններ՝

Ժամկետանց վարկերի ծավալն աճել է

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի վերջին ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 37.5 միլիարդ դրամ, որը ընդհանուր վարկային ներդրումների 1.96%-ն է։ Շուրջ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի մարտին, ժամկետանց վարկերի ծավալը 25.9 միլիարդ դրամ էր (ընդհանուր վարկային ներդրումների 1.54%)-ը։ 1 տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են (11.6 միլիարդ դրամով կամ 44.8%-ով)։ Այսինքն, ֆիզիկական և իրավաբանական անձինք դժվարություններ ունեն վարկային մարումները կատարելու հարցում։

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս նաև, որ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը դոլարայնացվել է։ 2015 թվականի փետրվարի վերջին ընդհանուր վարկային ներդրումների 66.4%-ը տարադրամով վարկերն են (ծավալը՝ 1 տրիլիոն 272 միլիարդ դրամ), 33.6%-ը՝ դրամային վարկերը։ Մինչդեռ 2014 թվականի մարտին դրամով և տարադրամով վարկերի հարաբերակցությունը 37.7% / 62.3% էր։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս