
Հարավային Կորեայում որոշել են անօդաչու թռչող սարքերը խոցել նույնպիսի սարքերով

Slash Gear-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ռոբոտատեխնիկները մշակել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) հակազդելու նոր տեխնոլոգիա: Պլանավորվում է դրանց դեմ պայքարել համանման սարքերով:
Դոկտոր Դևիդ Սեմը, ով ղեկավարում է Կորեական առաջատար գիտատեխնիկական ինստիտուտի (KAIST) անօդաչու համակարգերի հարցերով խումբը, հայտարարել է, որ մոտ ապագայում ԱԹՍ-երը կպայքարեն ԱԹՍ-երի դեմ.
«Սակայն ինչպես ցույց տվեց ոչ վաղ անցյալում Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպը, ԱԹՍ-երին հեշտ չէ կանգնեցնելը, անգամ երբ դրանք արդեն իսկ հայտնաբերված են: Դրանց կարելի է խոցել փամփուշտներով կամ հրթիռներով, սակայն կառավարվող զենքի համար դրանք չափազանց փոքր են: Մենք որոշել ենք դրանք կործանել հենց այլ ԱԹՍ-ով: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: