Քաղաքական էլիտաները պետք է ձևավորեն նոր իշխանություն՝ կանխելու Փաշինյանի կողմից Հայաստանի պետական ինքնության ապամոնտաժման այս գործընթացը. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• Ալիևի սպառնալիքներով ու մեղադրանքներով վերջին հայտարարություններն ուղղված էին արտաքին խոշոր խաղացողներին ու նաև ներքին սպառման նպատակ ուներ, հատկապես՝ ավիաաղետից հետո։ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո նշմարվող նոր մեծ սակարկության սցենարն Ալիևին բերել է այն մտքին, որ պետք է խաղադրույքները բարձրացնել, ու հենց դա էլ անում է։ Ալիևի կարծիքով՝ կորցնելու բան չկա, և իր ուժային առավելությունը պետք է կապիտալիզացնել նաև այս եղանակով։
• Մենք պետք է Ալիևի հայտարարությունների ընկալման ծայրահեղ վիճակից դուրս գանք՝ ո՛չ խուճապի մատնվենք, ո՛չ էլ մտածենք, որ Ալիևը վախենում է օրեցօր հզորացող Հայաստանից ու դրա համար է այդ հայտարարություններն անում։
• Ադրբեջանի մասնակցությունը Իրանի նախկին նախագահ Ռաիսիի ավիավթարին դեռևս մինչև վերջ չի հերքվել։
• Ռուս-իրանական մեծ պայմանագիրը ողնաշարային նշանակություն ունի։ Այդ պայմանագիրը մեծ հաշվով այն մասին է, որ Ռուսաստանը դառնում է Իրանի միջուկային տանիքը։ Սա հիմնարար նշանակություն է ունենալու նաև Կովկասի համար, ու սա կարող է Ալիևի համար մտահոգիչ նշանակություն ունենալ, որովհետև կարող է կաշկանդել նրան ուժային գործոնի վրա խաղադրույք կատարելու իմաստով։
• Եթե նույնիսկ Ալիևը լռի ու բացարձակապես ոչինչ չասի Հայաստանի հասցեին, դա ևս չի նշանակի, որ դադարել են նրա նկրտումները Հայաստանի առնչությամբ։ Եվ անկախ նրանից, թե ինչ կասի Ալիևը, մենք պետք է առաջնորդվենք բոլոր ուղղություններով Հայաստանի պաշտպանունակությունն ամեն օր զարգացնելու ուղղությամբ։
• Կարծում եմ՝ Երևանում էլ են շատ լավ պատկերացնում, որ Ադրբեջանի հետ ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու։ Հայաստանը պարտված երկիր է, և քանի դեռ Հայաստանի կառավարման ղեկին Նիկոլ Փաշինյանն է, նա շարունակելու է խոսել Ադրբեջանի հռետորաբանությանը համապատասխան, միայն թե չլինի պատերազմ, որովհետև Հայաստանի սուբյեկտայնությունն էականորեն նվազել է։ Ալիևի և Փաշինյանի խնդիրներն են տարբեր, այստեղից էլ գալիս է նրանց հռետորաբանության տարբերությունը։
• Կոնֆլիկտ չի կարող լինել 2 պարագայում՝ եթե Հայաստանն ամբողջությամբ ընդունի ու կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, և եթե լինի հավասարակշռված մոտեցում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելը նշանակումէհիմա կորցնել կարևոր կռվան։ Վերջին տասնամյակում Մինսկի խումբը, ըստ էության, չէր էլ աշխատում, որովհետև նրա անդամները հայտնվել էին աշխարհաքաղաքական թշնամիների կարգավիճակում։ Մինսկի խումբը պահել-չպահելու կամ ձևաչափի հարցը կլուծեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։ Համանախագահները այն համարում են ժամանակավրեպ ձևաչափ, բայց դա չի նշանակում, որ դա պետք է փոխի Հայաստանի պատկերացումները ՄԽ նկատմամբ։
• Մինսկի խմբի առաքելությունը խաղաղ կարգավորումն էր, և երբ 2018թ․ ապրիլին Սերժ Սարգսյանը Խորհրդարանում ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական ճանապարհով հարցը լուծելու մտադրությունից, նշանակում է, որ ՄԽ-ն ձախողել է։
• Հայաստանը պետք է առավելագույնն անի Մինսկի խումբը չլուծարելու համար։ Մինսկի խմբի լուծարումը դեմ է Հայաստանի շահերին։
• Հայ-ամերիկյան համագործակցության առանցքային փաստաթղթերից մեկը 2015թ․ կնքված ներդրումային համաձայնագիրն էր։ Ո՞ւր են ամերիկյան ներդրումները։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր, որ ԱՄՆ մոտիվները փոխվում են. ԱՄՆ-ը թիվ մեկ գերտերությունն էր, ու պետք էր աշխատել նրա հետ։ Պատահական չէ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։
• Միջազգային դերակատարները տեսնում են, որ Հայաստանը գնում է չդիմադրելու ճանապարհով, իսկ չդիմադրողներից միշտ էլ ինչ-որ գին պահանջում են։
• Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ փաստացի այլևս գոյություն չունի, և եթե մնում է միայն 9-րդ կետի հարցը, ապա պետք է հասկանալ՝ Հայաստանի կողմից որևէ քայլ անելու դեպքում ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի արձագանքը։ Երևանում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը ո՛չ որևէ մեկին հետաքրքիր է, ո՛չ էլ իրականացվելու է։
• Կարծում եմ՝ միայն Հայաստանը չէ եռակողմ հայտարարության 9-րդ կետըտապալելուպատճառը․ այն տապալվելէ նաև Ադրբեջանի ու Թուրքիայի մասնակցությամբ, որովհետև նրանք չեն ուզում, որ Զանգեզուրի միջանցքը վերահսկի Ռուսաստանը։ Մի բան պարզ է․ պատերազմից հետո Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միակ ստորագրված փաստաթուղթն է, որտեղ արտացոլված են ինչ-ինչ հայկական շահեր։ Դրանից հետո բոլոր փաստաթղթերը եղել են միայն Հայաստանի դեմ։
• 2022թ․ օգոստոսի 31-ին Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի է ունենում Ալիև-Փաշինյան հանդիպում, և դրանից 2 շաբաթ հետո Ադրբեջանը հարձակվումէՋերմուկի վրա։ Դա զուգադիպություն կամ պատահականություն չէր:
• Չեմ կարծում, որ Հայաստանը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Բայց Եվրոպան պետք է ցույց տա՝ ինչի է պատրաստ Հայաստանի համար։
• Տպավորություն է, որ Եվրամիությունն անակնկալի է եկել, որ այս փուլում Հայաստանը ԵՄ-ին ինտեգրվելու որոշում է կայացրել։ Ինչ-որ իմաստով Եվրամիությունը հայտնվել է փաստի առաջ։
• Բաքվում պատանդառված մարդկանց մասին հայտարարություններ անելը բարոյականության աստիճանի մասին է խոսում։ Այստեղ իմ կարծիքը միանշանակ է։ Եթե մենք տեսնենք դրսևորումներ, որ պատանդառված մարդկանց մասին հնչեն կարծիքներ, որոնց պատասխանները Բաքվի բանտերում գտնվելու պատճառով նրանք չեն կարողանալու տալ, ուրեմն գործ ունենք առաքինության ու բարոյականության խնդրի հետ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին: Այդ դատավարությունները չպետք է դառնան ներքաղաքական շահարկումների առարկա։ Հասարակությունը պետք է ադեկվատ արձագանքի։ Եվ այդ ուղղությամբ մենք պետք է վաղուց աշխատեինք, ցավոք, չենք կարողացել այդ խնդիրը լուծել։
• Նիկոլ Փաշինյանը ստեղծումէպետական ինքնության ապամոնտաժման միջավայր:Ըստ Փաշինյանի հայտարարությունների և քայլերի՝ Հայաստանի հասարակությունը չպետք է ունենա որևէ իրավաքաղաքական ինքնություն, և, ըստ նրա, Հայաստանի հասարակության համար կարևոր պետք է լինի բացառապես տնտեսական շահը։ Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Երբ հասարակությանը հաղորդվում են նման ազդակներ, սա դժվար է բացատրել միայն Ադրբեջանին առիթ չտալու մոտիվով։
Հայաստանը՝ քաղաքական էլիտաները, հասարակությունը պետք է սկսեն ձևավորել իշխանություն՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի պետական ինքնության ապամոնտաժման այս գործընթացը: Քաղաքական էլիտաները պետք է զբաղվեն դրանով, օրակարգ ձևավորեն։ Նիկոլ Փաշինյանի այս վարքագիծը պետք է դարձնել այդ նպատակի գեներացման միջոց։
Մանրամասները՝ տեսանյութում։