
Թրամփը «Խաղաղության ճարտարապետ» մրցանակի է արժանացել իր վարած արտաքին քաղաքականության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամի կողմից արժանացել է «Խաղաղության ճարտարապետ» մրցանակին։ Նիքսոնի ընտանիքի անդամներն այն արդեն հանձնել են ԱՄՆ նախագահին։
Հիմնադրամն ընդգծել է, որ Թրամփն արժանի է այդ պարգևին՝ «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսով իր վարած արտաքին քաղաքականության համար։
Նրա նվաճումների թվում են Իսրայելի և մի քանի արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Աբրահամյան համաձայնագրերը (2020–2021), Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական կապերի հաստատումը, Պարսից ծոցում հակամարտությունների կարգավորումը և Թաիլանդի ուԿամբոջայի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի,ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև խաղաղության հասնելու ջանքերը։ Վերջին հաջողություններից մեկը Գազայի խաղաղության համաձայնագիրն էր, որը ներառում էր բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակումը։