Քաթարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրախման բին Ջասսիմ Ալ Տանին պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին, այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։
Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երեկվանից հայաստանյան տեղեկատվական դաշտը հեղեղված է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին դիսկուրսով: Ամեն դեպքում, հենց այդպես են ներկայցնում Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված կանոնադրությունն իշխանական ու մերձիշխանական մեդիաներն ու պալատական «փորձագետները»:
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին նվիրաբերելու:
Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին` ժամը 22-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են Զ. Գ.-ի ինքնասպանության փորձը:
• Եվրամիությունը Հայաստանին չի սպասում։ Ավելին, դա ցանկությամբ կամ մեկ հայտարարությամբ չի լինում։ Պատահական չէ, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ արտահայտվեցին այդ հարցի կապակցությամբ։ Օրինակ՝ Դմիտրի Պեսկովն ու Մեդվեդևը հայտարարեցին, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ապա այդ դեպքում բոլոր այն արտոնությունները, որը Հայաստանն ունի ԵԱՏՄ կազմում լինելով, կչեղարկվեն։ Երկիրը չի կարող գտնվել մաքսային երկու գոտիներում՝ և ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի թեկնածու առաջադրված Մարկո Ռուբիոն «անիրատեսական» է անվանել Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի բոլոր տարածքները վերադարձնելու սցենարը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հունվարի 17-ին Ադրբեջանում կմեկնարկի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։ Այս մասին տարվա սկզբին հայտարարել էր դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևին՝ ընդգծելով, որ գործով մեղադրյալները 15-ն են։
Թուրքիայի էլեկտրահաղորդման փակ բաժնետիրական ընկերությունը տվյալներ է հրապարակել երկրում օրական ծախսվող էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ։
Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պատվիրակությունը միջնորդներին համաձայնություն է տվել համաձայնագիր կնքել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։
Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։ Բլինքենը հայտնեց, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։
Որևէ պետության հետ հարաբերությունները, հատկապես դաշնակցային հայտ ներկայացնելը պահանջում է այդ պետության հետ հարաբերություններում ՀՀ շահերի առավելագույն ու իրական իրացում: Պետք է ամեն պայմանավորվածություն կամ լուծում ամրապնդվի «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներով: Այդ ամենն էլ պետք է պատշաճ պարզաբանվի հանրությանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ոսկե հնարավորություն է Թրամփի համար՝ գրում է The Wall Street Journal-ը։
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովի դիտարկմամբ՝ չարժի, որ Մոսկվան պատրանքներ ունենա՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռուս զինծառայող։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Վերջին շրջանում աշխարհում մեծ աղմուկ հանած Դուբայի շոկոլադը սկսել է արտադրվել բազմաթիվ երկրներում։ Դրանից անմասն չի մնացել նաև Թուրքիան։
Վաղը որ այս տարածաշրջանը կիսեցին, այդ համաձայնագիրը ձեռքներդ ո՞ւր եք վազելու. Գրիգոր Բալասանյան
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց առաջնության 85-րդ առաջնության երկրորդ տուրը:
Հունվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 15 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Էդգար Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Գարեգին Ա․-ի վարած շտապօօգնության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է բարձրագույն պետական պարգևի՝ «Գարեգին Նժդեհ» մեդալի:
Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Սերգեյ Լուկաշևիչը հայտարարել է, որ Մինսկը պահպանում է ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության խնդիրը։
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը ձեռնտու է ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանը և խաղաղությանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Կարիերայի ընթացքում Ռոմերսիոյի միակ արտասահմանյան ակումբը «Արարատ-Արմենիան» է:
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստին
Նրա համոզմամբ, հնարավոր չէ վստահորեն ասել, որ այս երկխոսությունը և գործընկերությունը խորանալու է և ԱՄՆ-ը ՀՀ-ին տալու է այնպիսի երաշխիքներ, ինչպիսին տալիս է Իսրայելին կամ իր ռազմավարական այլ գործընկերներին։
«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» (Вести недели) հաղորդաշարի թողարկման կոնկրետ որ հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ ԱԳՆ։ Նա ընդգծել է, որ առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա։