Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Հարավային Կովկասի երկրների 2025 թվականի պաշտպանական բյուջեների վերլուծությունից պարզ է դառնում, որ այս ոլորտին ամենաքիչ գումարը հատկացրել է Վրաստանը. առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդ տեղում՝ Հայաստանը, Վրաստանը՝ երրորդն է:
Տրանսպորտային համակարգի վերակազմակերպման նախագծով կրճատվելու են գծերի երկարությունները։ Այսինքն պայմանական Ավանից մինչև Էրեբունի առնվազն 2 իսկ կարող ա կարիք առաջանա 3 տրանսպորտ փոխել։
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում են Նեթանյահուի գրասենյակից։
«Մենք ունեցել են մարտունակ բանակ, և այսօր այնպես չէ, որ այդ բանակից բան չի մնացել, ուղղակի կարգին հրամանատարներ չկան։ Կատարող զինվորը կա, կարգին հրամանատարը, հաշվարկները չկան։ Ճիշտ է, այսօր հաղթանակած զինվորը մի քիչ կոտրված է, բայց բավական է մի կարգին հրամանատար գա, ու վերջ՝ նախկին փառքն էլ, մարտունակությունն էլ մի օրում կվերականգնվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը՝ խոսելով հայոց բանակի մասին։
Հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Եղիշե Չարենցի փողոցում բախվել են «BYD» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր ՀՀ ԶՈՒ բանակի կազմավորման 33-րդ տարին է: 168.am-ի խնդրանքով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձավ օրվա խորհրդին և բանակի օրվա կապակցությամբ նախ շնորհավորեց ամբողջ հայ ժողովրդին, նախկին և ներկա զինծառայողներին, ազատամարտիկներին:
Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին պատմել է Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այս մասին հաղորդում է Риа новосты-ն։
Ո՞վ որ ասի 150 դրամը սա ժողովրդի հաղթանակն ա ու սրանով պետք ա բավարարվել, Ավինյանի հոր բառապաշարին արժանանա
Coca-Cola ընկերությունը հայտարարել է Եվրոպայի որոշ երկրներից իր ըմպելիքների հետկանչման մասին՝ մեծ քանակությամբ քլորատ քիմիական նյութի հայտմաբերման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ՆԱՏՕ-ն երեքշաբթի օրը հայտարարել է, որ վերջին տարիներին ռազմական դաշինքի ողջ տարածքում իրականացված սաբոտաժի ակտերը ներառել են արդյունաբերության առաջնորդների, այդ թվում՝ զենք արտադրող գերմանական Rheinmetall-ի ղեկավարի սպանության սպառնալիքներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացմանը՝ կարծելով, որ Հայաստանը կմնա լուսանցքում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերով հանդիպման ժամանակ։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե միջազգային հարաբերությունների մակարդակով ատամներդ քաշես և ասես՝ ես ուզում եմ խաղաղ ապրել, քեզ կտրորեն, կանցնեն, որովհետև, ըստ նրա՝ պետությունների հզորությունը կամ հարգանքը պայմանավորված է ներքին ռեսուրսի ճիշտ օգտագործմամբ, քաղաքացիական իշխանության հզոր վերահսկողությամբ և դաշնակցային հարաբերություններով:
Փետրվարի 1-ից բոյկոտը շարունակվում է. ժողովրդի պահանջը 150 դրամ չէր, այլ 100 դրամ. Հայկ Մարության
Ամերիկյան չիպեր արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերը հունվարի 27-ին արձանագրել են պատմական անկում՝ կորցնելով իրենց արժեքի մոտ 18 տոկոսը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որ նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, ցանկանում է մայրաքաղաքի քաղաքային ծառայությունների վերակազմավորում իրականացնել։ Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) ընդդիմադիր անդամ Սաբա Բուաձեն հայտնել է, որ այդ հարցի շուրջ քվեարկությունը նախատեսված է վաղը՝ հունվարի 29-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան երկու տասնամյակ բարակ սահման է գծում Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև: Թուրքիան շահել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում երկու կողմերին օգնելուց, ընդլայնել է իր ռազմական ներուժն ու ազդեցությունը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրական ծովում և Պարսից ծոցում, ինչպես նաև տարածել է իր փափուկ ուժը դեպի Աֆրիկա, Կենտրոնական Ասիա և Արևմտյան Բալկաններ՝ ստեղծելով ազգային պաշտպանական արդյունաբերություն, The Guardian-ի համար գրում է վերլուծաբան Փոլ Թեյլորը:
«Սա շատ վտանգավոր հայտարարություն է. Փաշինյանն ինքնախոստովանություն է արել՝ հայտարարելով, որ Արևմուտքը մեզ չի սպառազինի և պաշտպանի, նա ասաց, որ քանի դեռ ունեինք Արցախ, մեզ արևմտյան որևէ երկիր չի համաձայնել սպառազինել, և սպառազինվելու համար ինքը հրաժարվել է Արցախից։ Ասում է նաև, որ Արևմուտքը հիմա էլ չի զինի ոչ Թուրքիայի, ոչ էլ նրա դաշնակից Ադրբեջանի դեմ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան: Օրենսդրական նախաձեռնությունը միակուսակցական խորհրդարան են ներկայացրել «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված պատգամավորները։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո ասել է, որ քաղաքական առաջնորդները Եվրոպայում և նրանից դուրս լիովին աջակցում են միջազգային սահմանների նկատմամբ հարգանքի պահպանմանը:
Մեկ ուղևորատոմսի արժեքը` 150 դրամ ողջ 2025թ. համար. Տիգրան Ավինյանի հետքայլը
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փետրվարի 1-ից գործելու է հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգը, բոլոր փաթեթները ու դրանց համար վճարվող գումարի չափն արդեն հրապարակվել է։ Քաղաքացիների համար հանրային տրանսպորտից օգտվելու սակագինը բարձրանալու է, իսկ մեկանգամյա օգտագործման տոմսի արժեքը դառնալու է 300 դրամ։
Իսրայելը Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) լրագրողի է ձերբակալել Գազայի հատվածում: Այս պահին նա գտնվում է Իսրայելի տարածքում։ Այս մասին հայտարարել է IRIB-ի ղեկավար Փեյման Ջեբելին։
Այսօր Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստում կներկայացվի նախագիծ, որը նախատեսում է հաստատել Օրթաճալա թաղամասի կամրջի մոտ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող հողատարածքում 43 հարկանի համալիրի նախագիծը, Facebook-ում գրել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Սաբա Բուաձեն։
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել էր էքստրեմիզմի մեջ մեղադրվող ու 4 տարի ժամկետով ազատազրկված ու իր կալանքը Ռուսաստանում կրող ուկրաինացի մի գործչի՝ Իգոր Ստրելկովի, նույն ինքը՝ Իգոր Գիրկինի մասին: