
Ֆիցոն չի բացառել Սլովակիայի աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին՝ որոշակի պայմաններով

Բրատիսլավան կարող է աջակցել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթին, եթե հոկտեմբերի 23-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում նրա պահանջները բավարարվեն, հայտարարել է Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոն։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Սլովակիան, հավանաբար, կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին, եթե նրա պահանջները ներառվեն գագաթնաժողովի եզրակացություններում», – ասել է Ֆիցոն եվրոպական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առջև ելույթում։
Նրա խոսքով՝ Բրատիսլավան, մասնավորապես, պնդում է գագաթնաժողովի եզրակացություններում ներառել էներգետիկային և ավտոմոբիլային արդյունաբերությանը վերաբերող ձևակերպումները։