
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:
Քննչական կոմիտեից մի շարք լրատվամիջոցների հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։
Հիշեցնենք, որ իշխանությունները ձայնագրություն էին Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցից, որի ընթացքում եկեղեցականները քննարկում էին հոգևոր ծառայության նշանակմանը վերաբերող հարցեր։
Ըստ ձայնագրության՝ Հայր Աղանը դիմել է Վեհափառ Հայրապետին՝ իրեն կարգալույծ հռչակելու խնդրանքով։